Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին:
Երկու երկրների ղեկավարները Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցների ժամանակ: