Ի հավելումն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։