Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- գրել է Մուսինյանը: