Եվրոպական խորհրդի նախագահ Շառլզ Միշելը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:
«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ զրույցում ես կրկնել եմ մեր խորը մտահոգությունը՝ շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ուղեկցվում են մարդասիրական ահռելի կորուստներով: Կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը և վերադառնան բանակցությունների սեղան առանց որևէ նախապայմանի», - գրել է Միշելը Twitter-ի իր էջում՝ ընդգծելով, որ «արտաքին միջամտությունն անընդունելի է»: