Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է», - գրել է Ռոբերտ Քոչարյանը։