Ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Արցախյան պատերազմի առաջին օրերից հետևում է իրավիճակին՝ կարեկցելով Արցախին և Հայաստանին։ Իր 40-ամյակը հայտնի աստղը նշել է հոկտեմբերի 21-ին և իր ծննդյան օրը, բառացիորեն հենց նոր, նա կիսվել է հրաշալի լուրով, փոխանցում է News.am-ը։
«Ծննդյան լավագույն նվերը», - իր Instagram-ի Stories բաժնում գրել է նա։ - Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների համատեքստում։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեին (ANCA) և UCLA գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք միասնական գլոբալ հայ ազգ ենք»։