Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 70836 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1131 (+10) դեպք, մահվան ևս 327 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 19591 անձ: Ապաքինվել է 49787 անձ: