Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

14:40     22 հոկտեմբերի, 2020

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: 


© armedia.am