Ս-400-ները, որոնք Անկարան ձեռք է բերել Մոսկվայից, գործարկվելու են ՆԱՏՕ-ի համակարգից անկախ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնել է ТRТ հեռուստաալիքը։
«Ս-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի հրամանատարական կառավարման ենթակառուցվածքին։ Դրանք անկախ են գործարկվելու»,- ասել է Աքարը:
Դրանից բացի, թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավարի պնդումներով՝ Թուրքիայի կողմից ՌԴ-ից Ս-400-ի ձեռքբերումն ամենևին չի նշանակում, որ Անկարան «ՆԱՏՕ-ից անջատվում» է։