Զախարովա. Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ

17:57     22 հոկտեմբերի, 2020

Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հոկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ` Ադրբեջանի արտգործնախարարի և Հայաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Ինչպես և նախկինում` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է նա:

Զախարովան հավելել է, որ միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում:


© armedia.am