Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հետ կապված կարևոր չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է [Թուրքիայի նախագահի] Ղրիմի հետ կապված նկրտումներին, ես դա չգիտեմ: Ինձ չի հետաքրքրում, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Եվ դրանում ոչ մի վայրկյան չեք կարող կասկածել», - ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հանդիպման ժամանակ: