Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման ուղու վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ռուսական «Առաջին ալիքի» ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անձամբ նախագահ Պուտինը անում է ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրներին ու երկու կողմերի մայրաքաղաքների իր գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման ուղու վրա»,- ասել է Պեսկովը: