Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության հաղորդմամբ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով՝ 17:30) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: