Ռուսաստանն անում է հնարավոր ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պուտինը երեկ խոսել է այն մասին, որ մշտական ամենօրյա շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Ես միայն կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ասել է նա: