Այսօր կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովի և Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը:
«Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։
Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելի լինելը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: