ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ «լավ առաջընթացի» մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա», - ասել է Թրամփը։
«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են», - ասել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է. «Չեմ ուզում խոսել»: