ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով արտաքին կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ:
«Երկու առաջնորդները նաև գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել համաձայնեցված հրադադարը: Նրանք կողմերին կոչ են արել անհապաղ վերսկսել բովանդակալից բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս երկու սկզբունքները կոչ են անում բոլոր դերակատարներին, ներառյալ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել տարածաշրջանի համար ռիսկերը», - նշված է հայտարարությունում: