Շփման գծում կրակի ինտենսիվությունը նվազել է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է News.am-ը:
Նա պարզաբանել է, որ կողմերը կորուստներ են կրում, այդ պատճառով կրակի խտությունը եւս չի կարող նույնը լինել, ինչ պատերազմի առաջին օրերին:
«Անկասկած, պարբերաբար խտությունը մեծանում է»,-հավելել է Հովհաննիսյանը: