Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա:
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան: Ես կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների իմ կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա, կիրառեն պատժամիջոցներ և պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել: Թեև պատերազմն արդեն շաբաթներ է տևում, բայց ԱՄՆ-ն, այն երկիրը, որը ջերմորեն ընդունել է իմ` Ցեղասպանությունից փրկված նախապապերին, ոչինչ դեռ չի ձեռնարկել»,- նշել է գործարարը: