Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ միայն խոսքով, այլև գործով: Այլ նաև հայտնիները, որոնք կապ չունեն Հայաստանի հետ։ Նրանք անհանգստացած են հայ ազգի ճակատագրով, ողջ տարածաշրջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի անվտանգության խնդիրներով, և իրենց կարողությունների չափով փորձում են խնդիրը հասցնել միջազգային իրավական ատյաններ՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, փոխանցում է News.am-ը։
Հոլիվուդի աստղ, կինոյի և հեռուստատեսության ամենատաղանդավոր դերասաններից մեկը, օսկարակիր Շոն Պենը նույնպես անմասն չի մնացել: «Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Դա Ամերիկան չէ: Բայդենը Ամերիկայի նոր վերածննդի կողմակից է»,- իր Twitter-ում գրել է Շոն Պենը: