Այսօր առավոտից շարունակվել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ մինչև կեսօր թեժ մարտեր չեն եղել, սակայն կեսօրվանից սկսել է հուժկու հրետանային փոխհրաձգություն, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Մարտունուց դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի մոտ, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ: Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է օջախային հարձակողական գործողություններ իրականացնել: Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ, խոցվել է զրահատեխնիկա», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ռազմաճակատի տարբեր հատվածներում լարվածությունը համեմատաբար մեծ չի եղել: