Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ինտերակտիվ քարտեզ, որի վրա նշված էին մարտական գործողությունների ուղղությունները, փոխանցում է Aysor.am-ը:
Քարտեզում առանձին նշված էին ոչ միայն հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման վայրերը, այլև ակտիվ մարտական գործողություններ, օջախային մարտեր ցույց տվող կետերը:
«Քարտեզը փոփոխական է, մշտական չէ, քանի որ իրավիճակն արագ փոփոխվում է: Շատ տեղերում կարող է հետախուզադիվերսիոն խումբ հայտնվել, ինչը հակառակորդի կողմից անմիջապես ներկայացվում է որպես հաջողություն, բայց այդ խումբը հաջորդ օրն իսկ կարող է հետ շպրտվել: Այնպես որ, քարտեզը ստատիկ չէ», - ասել է Հովհաննիսյանը: