Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2314 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 77837 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1180 (+23) դեպք, մահվան ևս 337 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 25412 անձ: Ապաքինվել է 50908 անձ: