Երեկ ծանր մարտերը շարունակվել են Լեռնային Ղարաբաղում։ Մարտեր են եղել նույն այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետները Վաշինգտոնում էին՝ բանակցելու հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում շատ բնակիչներ հրթիռներից և հրետանային արկերից պաշտպանվելու համար տեղափոխվել են նկուղներ։ Մի քանի ընտանիքներ, ներառյալ երեխաներ և տարեց կանայք, Ստեփանակերտի դպրոցի նկուղում են, փոխանցում է Panorama-ն։
Associated Press-ը լուսանկարներ է ներկայացրել՝ ապաստարանային կյանքից։