Այսօր երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես կգա ուղերձով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ու մանրամասնում.
«Հոկտեմբերի 25- ին՝ ժամը 19։00- ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական էջերով և հայաստանյան լրատվամիջոցների լրատվական թողարկումներում կարող եք հետևել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձին»։