«Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար է կատարվում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայկական կողմը հրապարակել էր սիրիացի վարձկանների հեռախոսազրույցների հատվածներ, որտեղ նրանք պատմում էին, թե ինչպես են հայերը ոչնչացնում իրենց, և ինչ բարդ է հայերի դեմ պատերազմելը։
Նրանք, հեռախոսզրույցների ընթացքում նաև հայտնում էին միմյանց, որ օրերով քաղցած են մնում, վիրավորներն էլ՝ անտեսված են, բոլորը ռազմաճակատում մեռնում են, իսկ մարմինները մնում են ընկած։