Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 973 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 78810 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1196 (+16) դեպք, մահվան ևս 339 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 26113 անձ: Ապաքինվել է 51162 անձ: