ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնում Արցախյան հարցի շուրջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները, հաղորդում է Gazeta-ն:
Նա ասել է, որ սուր փուլում գտնվող ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չի կարող և չպետք է մրցակցության դաշտ լինի: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի կանխել պատերազմը:
«Ուշադիր հետևում ենք իրավիճակին և նախկին պես կարծում ենք, որ այդ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է Պեսկովը: