Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարություն էր տարածվել, որով ամրագրվել էր այսօր 08։00-ից հրադադար հաստատելու պայմանավորվածությունը։
Սակայն, ավելի ուշ ՊԲ-ն հայտնեց, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք: