Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի էլ ավելի մեծ հեռվության մասին:
«Ես դատապարտում եմ էրդողանի վիրավորանքները նախագահ էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք վերստին ցույց են տալիս, որ Թուրքիան էլ ավելի է հեռանում ԵՄ-ից և մեր ընդհանուր իրականությունից: Լիակատար աջակցություն և համերաշխություն Ֆրանսիայի հետ»,-գրել է Կուրցը Twirrer-ում: