Մենք վերջնական պատկերացում կունենայինք, թե որ կողմը խախտեց ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է Ռոյս-Էնգելի 2015-ի առաջարկով: Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, գրել է News.am-ը:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է նա:
Ռոյս-Էնգելի առաջարկները, որոնք 2015-ի աշնանը առաջ են քաշել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Էդ Ռոյսը ևհանձնաժողովի ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելը, նախատեսում են դիպուկահարներին դուրս բերել շփման գծից ևավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվել է նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ տեղորոշիչներ, որոնք կբացահայտեին հրադադարի ռեժիմը խախտողին: Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց օրենսդիր Ջուդի Չուի փոփոխությունը` ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ Ռոյս-Էնգելի առաջարկի: