Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասել է Բեգլարյանը: