Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորական մանդատը

10:59     27 հոկտեմբերի, 2020

Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկից առաջ, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, հայտնում է aysor.am-ը:

Ըստ այդ արձանագրության՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին:

Լենա Նազարյանի հայտարարությանը հետևեց վերջինիս երդման արարողությունը:

facebook sharing button
twitter sharing button


© armedia.am