Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա

15:38     27 հոկտեմբերի, 2020

Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արագչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեին:

«Արագչիի ծրագրում սահմանամերձ շրջաններ (Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին) այցից բացի՝ այցեր են Բաքվու, Մոսկվա, Երևան և Անկարա»,-ասել է Հաթիբզադեն:

Նշվում է, որ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով:  


© armedia.am