Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոնարհումս նրանց վառ հիշատակին: Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,- գրել է նա:
Հիշեցնենք, այսօր 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի օրն է։