Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելու պատճառով ինքնամեկուսացման մեջ կլինի, նախարարի ինքնազգացողությունը լավ է: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը:
«COVID-19-ով վարակվածի հետ շփվելու կապակցությամբ Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացման մեջ կլինի: Նախկինում նշանակված այցերն ու հանդիպումները տեղափոխվել են»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում: