Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ահաբեկիչների մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ

23:33     27 հոկտեմբերի, 2020

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների էլ ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի ղեկաարության հետ կոնտակտներին և անհապաղ հրադադարին ու ճգնաժամի ապաէսկալացմանը հասնելուն ուղղված քայլերի մասին: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կորդինացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին ու պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեությունը», - ասված է հաղորդագրության մեջ: 


© armedia.am