Հակառակորդն արդեն կորցրել է իր քանակական և տեխնիկական առավելությունը. Արծրուն Հովհաննիսյան

00:59     28 հոկտեմբերի, 2020

Պատերազմի էությունը փոխվել է, և այսօր մարտերն ընթանում են ոչ նույն արագությամբ և նույն ուժգնությամբ, ինչպես դա պատերազմի սկզբում էր: Դրանք անցկացվում են անտառներում, լեռներում, կիրճերում: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով՝ պատերազմի առանձնահատկություններն արդեն իրենց զգացնել են տալիս, և թշնամին արդեն կորցրել է իր քանակական ու տեխնիկական առավելությունը:

«Դա պայմանավորված է տեղանքով, որտեղ ընթանում են մարտերը, ինչպես նաև զորքերի հմտությամբ ու փորձով: Իրավիճակը փոխվել է»,- ընդգծել է նա:

Հովհաննիսյանը բերել է հակառակորդի դիվերսիոն խմբերի օրինակը, որոնք փորձում են առաջ շարժվել դեպի Ավետարանոց գյուղը:

«Նման տարածքում մարտերն ընթանում են փոքր խմբերի դեմ: Հակառակորդն ավելի քիչ հրետանի է օգտագործում, քան դա կար հարթ տեղանքում: Ընդհանուր առմամբ, այսօր ոչնչացվել է դիվերսիոն մի քանի խումբ, ևս մի քանիսը դիմել են փախուստի»,- նշել է նա:

 


© armedia.am