Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 82651 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1243 (+21) դեպք, մահվան ևս 352 (+5) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 28548 անձ: Ապաքինվել է 52508 անձ: