ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է կոնգրեսականը:
«Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի ձեռքբերմանը, ձախողվում են, իսկ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»,-նշել է նա` հրապարակելով հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը:
Հիշեցնենք՝ Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ակտիվների արգելափակումներ: