Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը, փոխանցում է aysor.am-ը:
Խաղաղ ակցիայի ժամանակ թուրքերը հարձակվել են հայերի վրա:
«Երկու կողմից ճանապարհը փակել ենք: Խցանման մեջ թուրքեր կային, որոնք մուրճով հարվածել են մեր ընկերոջ գլխին: Նրանք մոտավորապես 5 հոգի էին», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա տեղեկացրել է, որ ոստիկանները պարզում են եղելությունը: