«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային հանգանակության աշխարհագրությունը

12:31     28 հոկտեմբերի, 2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ 

150 միլիոն դոլարի հանգանակության մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ԱՄՆ-ից կատարված հանգանակությանը՝ 45․3 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունից հանգանակվել է ընդհանուր գումարի 33․3 տոկոսը։ Հանգանակության ծավալով երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։ Չորրորդ և հինգերորդ տեղերում Ֆրանսիան ու Գերմանիան են՝ համապատասխանաբար 2․9 ու 1․0 տոկոսով։ 




© armedia.am