Ղարաբաղում մարտերի շարունակվելն անհանգստություն է առաջացնում

14:34     28 հոկտեմբերի, 2020

Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին, և դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա:

«Մարտերն ամեն դեպքում շարունակվում են, և սա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 


© armedia.am