Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե ահաբեկիչները չհեռանան Թուրքիայի սահմանից, հայտարարել է Թայիփ Էրդողանը, ՌԻԱ Նովոստին:
«Սիրիայից սպառնալիքները մեր երկրի նկատմամբ շարունակվում են: Վերջերս վնասազերծվել են ահաբեկիչները, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում մեր տարածքում: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում են ստեղծել նոր պատերազմական գոտի սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով։ Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք կանցնենք գործողությունների», - ասել է Էրդողանը՝ դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը: