Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը չեն քննարկել թուրքական կողմի մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Գազետան:
«Դա օրակարգում չի եղել»,- ասել է նա:
Պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ պարզաբանել է դիրքորոշումն Անկարայի` բանակցային գործընթացում ներգրավման խնդրի վերաբերյալ: Նա նշել է, որ նոր տարրեր չեն հայտնվել, իսկ մարտերը ղարաբաղյան տարածաշրջանում դեռ շարունակվում են եւ ափսոսանք ու անհանգստություն են առաջացնում: