Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն
Խորհրդարանն այսօր երկրորոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն անցավ 69 կողմ քվեով, հայտնում է aysor.am-ը:
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում:
Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ արդեն իսկ առկա են պաշտոնատար անձանց առաջադրված համապատասան մեղադրանքներ, և իրենք գտնում են, որ այս պահի դրությամբ պետք է ավելի խիստ պատժաչափեր սահմանվեն, որպեսզի այդօրինակ անձինք որոշակի իրավիճակներում ձեռնպահ մնան որոշակի արարքներ կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց: