Ստեփանակերտի ծննդատան և բնակելի թաղամասերի ուղղությամբ հարվածները մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան

19:35     28 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածները Ստեփանակերտի ծննդատան և բնակելի  թաղամասերի ուղղությամբ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


© armedia.am