Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը և լուրջ անհանգստություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադարի ու դեէսկալացիայի կոչ են հղել:
«Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքներ չլինելու հանգամանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- նշված է հայտարարությունում: