ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պետության ներկայիս ղեկավար և իր մրցակից Դոնալդ Թրամփին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեկ ամիս տևած մարտական գործողություններից հետո վաղուց ժամանակն է, որ նախագահ Թրամփը ուղիղ դիմի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին՝ անհապաղ դեէսկալացիայի հասնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պետք է «անձամբ խառնվի, որպեսզի կանգնեցնի այս պատերազմը»։ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է «Թուրքիային և Ռուսաստանի կոչ անի դադարեցնել բորբոքել հակամարտությունը՝ մատակարարելով զենքեր Թուրքիայի դեպքում`նաև վարձկաններ»։
«Միացյալ Նահանգները մեր եվրոպացի գործընկերների հետ միասին պետք է գլխավորեն ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը և պնդեն համաշխարհային մարդասիրական օգնության հարցում, որպեսզի վերջ դնեն տառապանքներին»,-ընդգծել է Բայդենը։
Նա նշել է, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը «հենց դրանով էլ կզբաղվի»։