Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը

00:54     29 հոկտեմբերի, 2020

Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:

«Ներկայացվել է Արցախի անկախության ճանաչման բանաձև: Այն կքննարկվի ուրբաթ օրը»,- ասել է Կարախանյանը:


© armedia.am